Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Թեհրանը չի սիրում կատակել

Թեհրանը չի սիրում կատակել
23.05.2013 | 21:57

ԻԻՀ պաշտպանության նախարարությունը հակահրթիռային պաշտպանության նոր համակարգերի զանգվածային արտադրություն է սկսել: Նոր համակարգերը կոչվում են «Խերզ 9», նկատում են թիրախը ցածր բարձրությունների վրա և ավտոմատ խոցում: Գեներալ Ահմադ Վահիդիի տեղեկացմամբ` համակարգերը մշակել են իրանցի մասնագետները, նրանք կարող են աշխատել նաև գիշերը, մարտական լիակատար պատրաստվածության են բերվում մի քանի րոպեում: Վերջերս Թեհրանը հաջողությամբ փորձարկել էր նորագույն հրթիռային համակարգեր, այդ թվում` բալիստիկ և միջին հեռահարության հրթիռներ, չի բացառվում, որ մինչև 2015 թ. փորձարկվեն միջմայրցամաքային հրթիռներ:

Դիտվել է՝ 1385

Մեկնաբանություններ